Իսպանիայի Լա լիգայի 28-րդ տուրում Բիլբաոյի «Աթլետիկը» մրցակցի դաշտում 1-0 հաշվով հաղթեց «Սևիլիային»։
Բասկյան թիմի հաղթական գոլը 84-րդ րոպեին խփեց Յերայ Ալվարեսը։
Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը 52 միավորով ամրապնդվեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր պարգևող չորրորդ տեղում։ «Աթլետիկը» 8 միավորով առաջ է անցել 5-րդ տեղը զբաղեցնող «Վիլյառեալից»։ «Սևիլիան» 36 միավորով 10-րդն է։
Իսպանիայի Լա լիգա, 28-րդ տուր
«Սևիլիա» - «Աթլետիկ»` 0-1
Յերայ Ալվարես, 84
Չիրացված 11-մետրանոց` Միկել Վեսգա, 45+3 («Աթլետիկ»)


