Logo

Բիլբաոյի «Աթլետիկի» հարձակվողը կրկնել է 28 տարվա վաղեմության ցուցանիշը

12:11 / 05.11.2022ՍՊՈՐՏ
null

Բիլբաոյի «Աթլետիկի» գանացի հարձակվող Ինյակի Ուիլյամսը վերջին 6 տարիներին բաց չի թողել Իսպանիայի Լա լիգայի ոչ մի հանդիպում, հայտնում է լրագրող Պեդրո Մարտինան:

28-ամյա հարձակվողը, մասնակցելով կատալոնական «Ժիրոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի խաղին (1-2), 246-րդ անընդմեջ խաղն է անցկացրել ու կրկնել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» գերմանացի պաշտպան Մանֆրեդ Բինցի ցուցանիշը, որը սահմանվել է 1987-1994 թվականների ընթացքում:

Բինցն ու Ուիլյամսն ամենաշատ խաղերն են անցկացրել Եվրոպայի թոփ-5 լիգաներում վերջին 40 տարիների ընթացքում: 

Ընթացիկ մրցաշրջանում Ինյակի Ուիլյամսը բասկյան թիմի կազմում անցկացրած 13 խաղում խփել է 5 գոլ ու կատարել 1 ասիստ:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ