Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը կիսվել է իր սիրելի 5 գրքերով, որոնք կարդացել է 2021 թվականին։
Գեյթսի խոսքով մանկության տարիներին տարված է եղել գիտաֆանտաստիկ գրականությամբ: Մեծանալուն պես սկսեց ավելի շատ ոչ գեղարվեստական գրականություն կարդալ, որտեղ կարող էր գիտելիքներ ձեռք բերել իրական աշխարհի և դրա վրա նորարարության ազդեցության մասին:
Այնուամենայնիվ, Գեյթսը խոստովանեց, որ վերջերս ավելի հաճախ է սկսել վերադառնալ գիտաֆանտաստիկ գրականությանը, որը սիրում էր մանկուց։
Project Hail Mary, Andy Weir
Բիլ Գեյթսն այս վեպը խորհուրդ է տվել գիտաֆանտաստիկայի սիրահարներին։ Այն դպրոցի բնագիտության ուսուցչի մասին է, որն այլմոլորակայինի հետ փորձում է փրկել Արեգակնային համակարգն արևային միկրոօրգանիզմներից:
Hamnet, Maggie O’Farrell
Գրքում իրական ու հորինված իրադարձությունները միախառնված են։ Վեպը պատմում է Ուիլյամ Շեքսպիրի ընտանիքի մասին, մասնավորապես՝ նրա որդու՝ Հեմնեթի մասին, որը մահացել է 11 տարեկանում և մեծ ազդեցություն է ունեցել անգլիացի բանաստեղծի և դրամատուրգի ստեղծագործության վրա. «Համլետ» ողբերգությունը գրվել է որդու մահից ընդամենը երկու տարի անց։
The Code Breaker, Walter Isaacson
Գեյթսի կարծիքով Այզեքսոնի բոլոր գրքերն էլ լավն են: The Code Breaker-ը նվիրված է ամերիկացի կենսաքիմիկոս, քիմիայի Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջենիֆեր Դաուդնային։ Նա CRISPR / Cas9 համակարգի օգտագործմամբ գենոմի խմբագրման նոր մեթոդի հիմնադիրներից մեկն է, որը Գեյթսը համարում է վերջին տասնամյակների գլխավոր ձեռքբերումներից և բեկումներից մեկը:
A Thousand Brains: A New Theory of Intelligence, Jeff Hawkins
Գրքի հեղինակը նյարդաբան և համակարգիչների Palm Computing ընկերության համահիմնադիրն է։ Գրքում հեղինակն ուսումնասիրում է, թե ինչպես են մարդիկ ընկալում աշխարհը, և ինչպես է ձևավորվում մտածողությունը:
Klara and the Sun, Kazuo Ishiguro
Վեպն արհեստական ընկերուհի ռոբոտ Կլարայի մասին է, որը խանութում իր հերթին է սպասում։ Կլարան հայտնվում է ծանր հիվանդ աղջկա՝ Ջոզիի ընտանիքում։ Հիվանդությունն իր կարողությունները զարգացնելու նպատակով արված անհաջող վիրահատության արդյունք է: Գեյթսը կարծում է, որ գիրքը նկարագրում է մարդկության հավանական ապագան։
Բիլ Գեյթսը նաև տեսահոլովակ- ուղեցույց է հրապարակել դեպի նորաբաց գրքային աշխարհ: