«Քլիվլենդ Կավալերսը» պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Ջեյ Բի Բիկերստաֆին: Այդ մասին հայտնում է ինսայդեր Էդրիեն Վոջնարովսկին:
Ընթացիկ մրցաշրջանում «Կավսը» կանոնավոր առաջնության Արևելյան կոնֆերենցիայում գրանցել է 48 հաղթանակ և գրավել չորրորդ տեղը: Փլեյ-օֆֆի առաջին փուլում ամերիկյան թիմը հաղթել է «Օռլանդոյին», իսկ երկրորդում պարտվել «Բոսթոնին»:
Բիկերստաֆը «Քլիվլենդը» գլխավորում էր 2020 թվականից:


