Ուրուգվայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ կնշանակվի արգենտինացի Մարսելո Բիելսան, հայտնում է TyC Sports-ը:
Կողմերն արդեն համաձայնության են հասել և այդ մասին պաշտոնական հայտարարություն կարվի առաջիկա շաբաթվա ընթացքում:
Բիելսայի պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև ԱԱ-2026-ի ընտրական փուլի ավարտը և մրցաշարի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու դեպքում ավտոմատ կերկարաձգվի:
Հիշեցնենք, որ 67-ամյա մասնագետի նախորդ աշխատավայրն անգլիական «Լիդսն» էր, որտեղից հեռացել էր 2022 թվականի փետրվարին: