Հայաստանի ազգային հավաքականի և «Ժիլինայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանի տրանսֆերային արժեքն աճել է՝ համաձայն Transfermarkt-ի տվյալների:
22-ամյա հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը 600 հազար եվրոյից աճել է՝ հասնելով 900 հազար եվրոյի: Վահանն իր ակումբի՝ ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող խաղացողն է, 4-րդը՝ Ֆորտունա լիգայում(Սլովակիայի առաջնություն):
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստների շրջանում Բիչախչյանն ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող 9-րդ ֆուտբոլիստն է:
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները