Սլովակիա, Ֆորտունա Լիգա, Խմբային Փուլ 5 տուր
30 Օգոստոս 2020 - 21:00
6
ՄՍԿ Ժիլինա
ՄՖԿ Զեմպլին Միխալովիցե
1 - 0 - 16`
2 - 0 - 41`
3 - 0 - 48`
3 - 1 - 55`
4 - 1 - 61`
4 - 2 - 65`
5 - 2 - 68`
6 - 2 - 73`
«Ժիլինան» Սլովակիայի Բարձրագույն խմբի առաջնության 5-րդ տուրում սեփական հարկի տակ 6-2 հաշվով առավելության է հասել «Զեմպլին Միխալովցեի» նկատմամբ:
Հայաստանի ազգային հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը 68-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 5-2: Գյումրեցի ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
21-ամյա խաղացողը, որը սեպտեմբերյան հանդիպումների համար հրավիրվել է Հայաստանի ազգային թիմ, Սլովակիայի Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում մասնակցել է բոլոր 5 խաղերին՝ ընդամենը 2 անգամ լինելով մեկնարկային կազմում: Դարձել է 5 գոլի հեղինակ և մրցաշարի լավագույն ռմբարկուն է:
«Ժիլինան» ունի 9 միավոր ու 12 թիմի պայքարում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը: Առաջատար «Դունայսկա Ստրեդայի» ակտիվում գրանցված է 15 միավոր:
Ալեքսանդր Կարապետյանն իր երկրորդ գոլն է խփել «Տամբովի» կազմում (տեսանյութ)

