Յուրի Գորբենկոն, որը Հայաստանի ազգային հավաքականի և «Ժիլինայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանի ներկայացուցիչն է, «Спорт-Экспресс»-ի հետ զրույցում չի բացառել, որ իր հաճախորդը կարող է տեղափոխվել Ռուսաստանի առաջնություն։
«Ռուսաստանի առաջնության մրցաշարային աղյուսակի բարձր հորիզոնականներ զբաղեցնող մի քանի ակումբների հետ Վահան Բիչախչյանի տեղափոխության հարցով բանակցություններ ենք վարում։
Նա տաղանդավոր հայ ֆուտբոլիստ է, որը մեզ մոտ լեգեոներ չի համարվի»,- ասել է Գորբչենկոն։
Սլովակիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա Բիչախչյանը մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 6 գոլի ու 7 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը 600 հազար եվրո է գնահատում ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը։