Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը 2024/2025 մրցաշրջանի առաջին պաշտոնական խաղում գոլային փոխանցման հեղինակ դարձավ:
Շչեցինի «Պոգոնը» Լեհաստանի առաջնության առաջին տուրում ընդունեց «Կորոնային» և հաղթեց 3-0 հաշվով: Գյումրեցի ֆուտբոլիստը 84-րդ րոպեին օգնեց հաջողության հասնել լեհ կիսապաշտպան Կասպեր Լուկաշիակին: 25-ամյա Բիչախչյանն ասիստ կատարելուց 5 րոպե անց փոխարինվեց:
«Պոգոնի» կազմում դուբլի հեղինակ դարձավ հույն հարձակվող Էֆթիմիոս Կուլուրիսը:
Լեհաստանի Էքստրակլասա լիգա, առաջին տուր
«Պոգոն» - «Կորոնա»՝ 3-0
Էֆթիմիոս Կուլուրիս, 35, 47 (11մ), Կասպեր Լուկաշիակ, 84


