Logo

Բիչախչյանի գոլն ու գոլային փոխանցումը նպաստել են «Պոգոնի» հաղթանակին

18:24 / 16.09.2023Ֆուտբոլ
null

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը գոլով ու գոլային փոխանցմամբ է աչքի ընկել Լեհաստանի առաջնության 8-րդ տուրի «Պոգոն» - «Կորոնա» հանդիպմանը, որում «Պոգոնը» հաղթել է 3-1 հաշվով:

24-ամյա ֆուտբոլիստն առաջին կեսին ավելացված 6-րդ րոպեին մրցակցի տուգանային հրապարակում կրծքով կասեցրել է գնդակն ու խոցել մրցակցի դարպասը՝ հավասարեցնելով հաշիվը (1-1): 66-րդ րոպեին՝ Վահանի փոխանցումից հետո, շեշտակի հարվածով գոլ է խփել ու «Պոգոնին» հաշվի մեջ առաջ մղել (2-1) ավստրիացի կիսապաշտպան Ալեքսանդր Գորգոնը:

Վահանի համար այս խաղում խփած գնդակն առաջինն էր Լեհաստանի առաջնության 2023/24 մրցաշրջանում, իսկ գոլային փոխանցումը՝ երկրորդը:

Թարմացված է՝ 16.09.23թ., ժ.՝ 19:15

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա