Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Պոգոնի» կազմում շքեղ գոլ է խփել և իր թիմին օգնել Լեհաստանի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում 3-0 հաշվով առավելության հասնել «Ստալ Ժեշուվի» նկատմամբ։
25-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է մտել ընդմիջմանը և 85-րդ րոպեին հեռահար հարվածով գրավել է մրցակցի դարպասը։
Adrian Przyborek 🇵🇱(2007) assisted the third!pic.twitter.com/BsQNjP3dvU
— Football Report (@FootballReprt) September 24, 2024
Բիչախչյանն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 10 հանդիպում, խփել 2 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։
Լեհաստանի գավաթ, 1/32 եզրափակիչ
«Ստալ Ժեշուվ» - «Պոգոն»` 0-3 (տեսանյութ)
Ռաֆալ Կուրզավա, 24, Էֆտիմիս Կուլուրիս, 71, Վահան Բիչախչյան, 86