Լեհական «Պոգոնն» ընկերական խաղում 2-1 հաշվով հաղթեց է չեխական «Բանիկ Օստրավային»:
Շչեցինի թիմի երկրորդ գոլը 34-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը:
24-ամյա գյումրեցի ֆուտբոլիստը 2023/2024 մրցաշրջանում «Պոգոնի» կազմում մասնակցել էր 41 հանդիպման, դարձել 6 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ:
Ընկերական խաղ
«Բանիկ Օստրավա» (Չեխիա) - «Պոգոն Շչեցին» (Լեհաստան)՝ 1-2
Մատուշ Ռուսնակ, 54 - Պատրիկ Պարժեկ, 5, Վահան Բիչախչյան, 34
Չիրացրած 11-մետրանոց՝ Միխալ Ֆրիդրիխ, 61 («Բանիկ Օստրավա»)