Logo

Բիչախչյանի գոլային փոխանցումը «Պոգոնին» օգնել է կամային հաղթանակ տանել

23:59 / 30.07.2023• Ֆուտբոլ
Վահան Բիչախչյան-6

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Շեցինի «Պոգոնի» կազմում գոլային փոխանցման հեղինակ է դարձել Լոձի «Վիձևի» դեմ Լեհաստանի առաջնության երկրորդ տուրի խաղում (2-1):

24-ամյա ֆուտբոլիստը, խաղադաշտ է դուրս գալով տանտերերի մեկնարկային կազմում, 47-րդ րոպեին օգնել է աչքի ընկնել սլովենացի հարձակվող Լուկա Զահովիչին:

63-րդ րոպեին հայ կիսապաշտպանը փոխարինվել է: 

Հիշեցնենք, որ Վահան Բիչախչյանը լեհական ակումբի գույները պաշտպանում է 2022 թվականի հունվարից և անցկացրած 53 խաղում խփել է 9 գոլ, կատարել 4 ասիստ:

Լեհաստանի առաջնություն, երկրորդ տուր

«Պոգոն» - «Վիձև»՝ 2-1

Լուկա Զահովիչ, 47, Էֆտիմիս Կուլուրիս, 65 - Բարտոմեյ Պավլովսկի, 4 

Վահան Բիչախչյան-666

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ