Logo

Բեյլը նշել է «Ռեալի» խաղային խնդիրները

11:23 / 29.11.2024Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը խոսել է թիմի խաղային անկման մասին:

««Ռեալում» այժմ քիչ բան է աշխատում: Հեշտ է ասել, որ պատճառը վնասվածքներն են, բայց եկեք խոստովանենք, որ ֆուտբոլիստները չեն համապատասխանում այն մակարդակին, որը սովորաբար պետք է ունենան «Արքայական ակումբի» խաղացողները: Բարդ է լինելու մարզավիճակը վերադարձնելը:

Նրանք վնասվածքների պատճառով ճգնաժամ են ապրում: Այլ բան է, երբ բալանսավորում ես աստղերին, բոլորովին այլ բան է, երբ բալանսավորում ես թիմը»,- 35-ամյա Բեյլի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը 3 պարտություն է կրել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում և 6 միավորով 24-րդ տեղում է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա