Մադրիդի «Ռեալի» ու Ուելսի հավաքականի ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը հերթական վնասվածքն է ստացել՝ հաղորդում է Cope-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստը սրունքի վնասվածք ունի, ինչի պատճառով չի կարողանա մասնակցել ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարի շրջանակում Բելգիայի հավաքականի դեմ այսօր կայանալիք խաղին:
Բեյլը կվերադառնա Մադրիդ ու բժշկական հետազոտություն կանցնի:
Նշենք, որ Բելգիայի հավաքականն արդեն նվաճել է Մունդիալի ուղեգիր: Ուելսի հավաքականը 14 միավորով երկրորդն է խմբում, չեխերը 11 միավորով չորրորդն են: