«Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը խորհուրդներ է տվել մադրիդյան թիմի նորեկ Ջուդ Բելինգեմին: Ուելսցին ընդգծել է իսպաներեն խոսելու կարևորությունը՝ հիշելով, որ ժամանակին իրեն դա չանելու համար շատ էին քննադատում:
«Դու պետք է խաղաս իսպանական մամուլի թելադրած խաղը: Խաղերից հետո անպայման խոսի՛ր, ու ամենակարևորը՝ խոսի՛ր իսպաներեն: Եթե չանես այդպես, ապա կդառնաս նրանց խաղալիքը, նրանք կծաղրեն ու կքննադատեն քեզ, հավանաբար՝ հենց դա էր իմ խնդիրը Մադրիդում: Ես տեսնում էի շատ աստղերի, որոնք անում էին այն, ինչ ցանկանում էին իսպանացի լրագրողները, իսկ ես պարզապես ցանկանում էի ֆուտբոլ խաղալ ու տուն գնալ»,- Բեյլի խոսքն է փոխանցում Marca-ն:
Բեյլը «Ռեալում» խաղացել է 2013-ից մինչև 2022 թվականը, թիմի հետ 3 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 5 անգամ նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: