Մադրիդի «Ռեալի» նախկին եզրային հարձակվող Գարեթ Բեյլը քննադատել է մադրիդցիների հարձակվողներ Կիլիան Մբապեին ու Վինիսիուս Ժունիորին Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 4-րդ տուրում «Լիվերպուլից» կրած պարտության (0-1) համար:
«Վինիսիուսն ու Մբապեն մրցակցի տուգանային հրապարակում հրաշքներ չգործեցին և «Ռեալին» չվերադարձրին խաղ. նրանք հիասթափեցրին ինձ: Ես «Ռեալի» նման ակումբի հարձակվողներից ավելին եմ սպասում: Նրանցից արագ ֆուտբոլիստներ չկային խաղադաշտում: Չկային նաև բարձրից փոխանցումներ, քանի որ ոչ ոք տուգանային հրապարակում չէր: «Ռեալին» «9 համար» է անհրաժեշտ»,- ասել է Բեյլը:
“It was just a bit disappointing that final third there wasn’t really that kind of quality you’d expect from Real Madrid players.”@GarethBale11 and Thierry Henry on Real Madrid’s lack of end product tonight 🗣️ pic.twitter.com/SiacuTKSRz
— CBS Sports Golazo ⚽️ (@CBSSportsGolazo) November 4, 2025
Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):

