Logo

Բեյլ. «Կա մի բան, որ միշտ վախեցրել է ինձ»

16:45 / 16.10.2025Ֆուտբոլ
null

Ուելսի հավաքականի և «Ռեալի» նախկին աստղ Գարեթ Բեյլը խոստովանել է, որ միշտ վախեցել է սնանկանալուց, հայտնում է Daily Mail-ը:

«Կարդում ես հոդվածներ մարզիկների մասին, որոնք ավարտել են իրենց կարիերան ու սնանկացել: Այդ միտքն ինձ միշտ վախեցրել է: Նրանք չգիտեն՝ ինչպես ծախսել իրենց գումարը, ինչպես տնօրինել այն: Շատ մարզիկներ շքեղ կենսակերպ են վարում, ինչն անելուց ես միշտ հրաժարվել եմ: Միշտ մտածել եմ, թե ինչ եմ անելու ֆուտբոլից հետո:

Երբ ավարտում ես կարիերադ, քեզ այլևս չեն վճարում: Ինչպե՞ս են դրանից հետո մարդիկ կառուցում իրենց կյանքը: Ես փորձում եմ բաշխել իմ միջոցները: Մտադիր եմ տարբեր ներդրումներ կատարել, ու եթե այդ ներդրումներից մեկը ձախողվի, ես կիմանամ, որ ամեն ինչ չեմ կորցրել»,- ասել է Բեյլը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ