Logo

«Բետիսը» «Նապոլիից» ձեռք է բերել Նաթանի տրանսֆերային իրավունքը

22:58 / 09.06.2025• Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Անդալուզական «Բետիսը» հայտարարել է, որ Իտալիայի չեմպիոն «Նապոլիից» ձեռք է բերել բրազիլացի պաշտպան Նաթան Բեռնարդոյի տրանսֆերային իրավունքը:

Իսպանական ակումբը տրանսֆերի համար կվճարի 9 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են 5 տարվա պայմանագիր, որի ժամկետը կսպառվի 2030 թվականի հուլիսի 1-ին:

24-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Բետիսում», 52 խաղում խփել է երկու գոլ, կատարել նույնքան ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ