Logo

«Բետիսը» խոշոր հաշվով հաղթեց 9 հոգով մնացած «Ռեալ Սոսյեդադին»

01:57 / 17.02.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 24-րդ տուրում «Բետիսը» տանը 3-0 հաշվով առավելության հասավ «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում։

Անդալուզյան ակումբից դուբլ ձևակերպեց Մյունխենի «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Մարկ Ռոկան, մեկ գոլ էլ խփեց բրազիլացի վինգեր Անտոնին, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդին»։

24-ամյա ֆուտբոլիստը «Բետիս» տեղափոխվելուց հետո 4 խաղում 3 գոլ է խփել։

Հյուրերը հանդիպումն ավարտեցին 9 ֆուտբոլիստներով. 20-րդ րոպեին դաշտից հեռացվեց Արից Էլուստոնդոն, իսկ 75-րդ րոպեին` Շերալդո Բեկերը։

Բասկյան ակումբից հանդիպմանը մասնակցեց նաև Ռուսաստանի ազգային հավաքականի հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը փոխարինման դուրս եկավ 79-րդ րոպեին։

«Բետիսը» միավորների քանակը հասցրեց 32-ի և բարձրացավ 8-րդ տեղ, «Ռեալ Սոսյեդադը» 31 միավորով 11-րդն է։

Իսպանիայի Լա լիգա, 24-րդ տուր

«Բետիս» - «Ռեալ Սոսյեդադ»` 3-0 

Անտոնի, 51, Մարկ Ռոկա, 64, 69

Հեռացում` Արից Էլուստոնդո, 20, Շերալդո Բեկեր, 75 (երկուսն էլ «Ռեալ Սոսյեդադ»)

Չիրացրած 11-մետրանոց` Ջովանի Լո Չելսո, 33 («Բետիս»)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ