Logo

«Բետիսը» Կատալոնիայում վստահ հաղթանակ տարավ

01:09 / 22.04.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 32-րդ տուրի վերջին խաղում անդալուզական «Բետիսը» Կատալոնիայում 3-1 հաշվով հաղթեց «Ժիրոնային»:

«Բետիսը» երեք գոլերն էլ խփեց առաջին խաղակեսում, դարպասի գրավմամբ աչքի ընկան Ջոնին, Անտոնին և Իսկոն:

Մանուել Պելեգրինիի թիմը 51 միավորով 6-րդն է, մեկ միավորով է հետ 5-րդ տեղում գտնվող «Վիլյառեալից»: «Ժիրոնան» 34 միավորով 16-րդն է:

Իսպանիայի Լա լիգա, 32-րդ տուր

«Ժիրոնա» - «Բետիս»` 1-3 (տեսանյութ)

Քրիստիան Ստուանի, 85 - Ջոնի, 6, Անտոնի, 39, Իսկո, 42

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ