Logo

«Ռեալը» պարտվեց «Բետիսին», Իսկոն հաղթական գոլ խփեց

23:26 / 01.03.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 26-րդ տուրում գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Բետիսին» և պարտվեց 1-2 հաշվով:

10-րդ րոպեին «Արքայական ակումբից» հաշիվը բացեց կիսապաշտպան Բրահիմ Դիասը: «Բետիսից» 34-րդ րոպեին պատասխանեց կիսապաշտպան Ջոնին: 54-րդ րոպեին էլ 11-մետրանոցից իր նախկին թիմի դարպասը գրավեց իսպանացի կիսապաշտպան Իսկոն, որը ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող:

Մանուել Պելեգրինիի թիմն այս հաղթանակից հետո 38 միավորով բարձրացավ 6-րդ տեղ, Կառլո Անչելոտիի գլխավորած տղաները 54 միավորով երկրորդն են: Նույնքան միավորով առաջատարությունը ստանձնած կատալոնական «Բարսելոնան» այս տուրի խաղը դեռ չի անցկացրել:

Իսպանիայի Լա լիգա, 26-րդ տուր

«Բետիս» - «Ռեալ»` 2-1 (տեսանյութ)

Ջոնի, 34, Իսկո, 54 (11մ) - Բրահիմ Դիաս, 10

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ