Logo

«Բետիսն» անդալուզյան դերբիում կամային հաղթանակ տարավ

00:58 / 31.03.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրում «Բետիսն» անդալուզյան դերբիում տանը 2-1 հաշվով հաղթեց «Սևիլիային»։

Խաղի հաշիվը 17-րդ րոպեին բացեց «Սևիլիայի» վինգեր Ռուբեն Վարգասը: Մինչև ընդմիջումը տանտերերը Ջոնի Կարդոզոյի և Կուչոյի գոլերի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ ու հետագայում պահեցին առավելությունը։

Մանուել Պելեգրինիի գլխավորած թիմը Լա լիգայում 6-րդ անընդմեջ հաղթանակը տարավ և 47 միավորով 6-րդ տեղում է։ «Սևիլիան» 36 միավորով 11-րդն է։

Իսպանիայի Լա լիգա, 29-րդ տուր

«Բետիս» - «Սևիլիա»` 2-1 (տեսանյութ)

Ջոնի Կարդոզո, 25, Կուչո, 45+3 - Ռուբեն Վարգաս, 17

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ