Logo

«Բետիսի» տպավորիչ «քամբեքը» 0-2-ից հետո (տեսանյութ)

02:11 / 25.02.2023Ազգային լիգաներ
null

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում «Բետիսը» հյուրընկալվելիս 3-2 հաշվով կամային հաղթանակ տարավ հետնապահ «Էլչեի» նկատմամբ:

Առաջին խաղակեսից հետո դաշտի տերերը հաղթում էին 2-0 հաշվով, սակայն ընդմիջումից հետո «Բետիսը» խփեց 3 գոլ և հասավ տպավորիչ «քամբեքի»: «Էլչեն» խաղն ավարտեց 9 ֆուտբոլիստով:

«Բետիսը» 40 միավորով 5-րդն է և մեկ միավոր է զիջում չորրորդ տեղում գտնվող «Աթլետիկոյին», որն այս տուրում մադրիդյան դերբիում ուժերը կչափի «Ռեալի» հետ։ «Էլչեն» մրցաշարային աղյուսակը եզրափակում է 9 միավորով։

Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Էլչե» - «Բետիս»՝ 2:3 (տեսանյութ)

Ֆիդել, 7 (11մ), Լուկաս Բոյե, 9 - Բորխե Իգլեսիաս, 65, Խուան Միրանդա, 68, Վիլիան Ժոզե, 90+5 (11մ)

Չիրացրած 11-մետրանոց` Բորխա Իգլեսիաս, 87 («Բետիս»)

Հեռացումներ՝ Լիսանդրո Մագալիան, 55, Էնսո Ռոկո, 90+4 (երկուսն էլ՝ «Էլչե») 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ