Logo

«Բետիսի» հաղթանակն ու «Աթլետիկի» ոչ-ոքին

23:27 / 09.03.2025Ազգային լիգաներ
null

Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրում «Բետիսը» տնային խաղում 1-0 հաշվով հաղթեց «Լաս Պալմասին»։

Անդալուզյան ակումբից 65-րդ րոպեին գոլով աչքի ընկավ Մադրիդի «Ռեալի» և «Ռոմայի» նախկին պաշտպան Դիեգո Լյորենտեն։

Մանուել Պելեգրինիի գլխավորած թիմը 41 միավորով 6-րդ տեղում է, «Լաս Պալմասը» 19-րդն է և ունի 24 միավոր։

Բիլբաոյի «Աթլետիկը» «Սան Մամես» ստադիոնում չկարողացավ հաղթել «Մալյորկային»` 1-1։

Բասկյան թիմին 58-րդ րոպեին խփած գոլով պարտությունից փրկեց Իսպանիայի ազգային հավաքականի վինգեր Նիկո Ուիլյամսը։

«Աթլետիկը» 49 միավորով եզրափակում է լավագույն քառյակը։ «Մալյորկան» 37 միավորով 7-րդ տեղում է։

Իսպանիայի Լա լիգա, 27-րդ տուր

«Բետիս» - «Լաս Պալմաս»` 1-0 (տեսանյութ)

Դիեգո Լյորենտե, 65

Հեռացում` Դարիու Էսուգու, 61 («Լաս Պալմաս»)

«Աթլետիկ» - «Մալյորկա»` 1-1 (տեսանյութ)

Նիկո Ուիլյամս, 58 - Անտոնիո Ռաիլո, 56

Լա լիգայի հանդիպումները՝ «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում, Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ