Logo

«Աթլետիկոն» հաղթեց «Բետիսին» ու բարձրացավ երրորդ տեղ (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:11 / 23.10.2022ՍՊՈՐՏ
null

Լա լիգայի 11-րդ տուրում Իսպանիայի գավաթակիր Սևիլիայի «Բետիսը» «Բենիտո Վիլյամարին» ստադիոնում ընդունեց Մադրիդի «Աթլետիկոյին» ու պարտվեց 1-2 հաշվով:

54-րդ րոպեին անկյունայինից կատարած հարվածով հյուրերին առաջ մղեց ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը: 71-րդ րոպեին 31-ամյա ֆուտբոլիստը դուբլ ձևակերպեց՝ կրկնապատկելով մադրիդյան ակումբի առավելությունը: 84-րդ րոպեին հաշվի տարբերությունը կրճատեց անդալուզական թիմի ֆրանսիացի հարձակվող Նաբիլ Ֆեկիրը:

«Աթլետիկոն» 23 միավորով երրորդ տեղում է, «Բետիսը» 20 միավորով 5-րդն է:

Իսպանիայի Լա լիգա, 11-րդ տուր

«Բետիս» - «Աթլետիկո»՝ 1-2 

Նաբիլ Ֆեկիր - Անտուան Գրիզման, 54, 71

 

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ