Չեմպիոնների լիգայի հաղթող «Մանչեսթեր Սիթիի» հարձակողական ոճի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվան որոշել է տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»:
Mundo Deportivo-ի համաձայն՝ 28-ամյա ֆուտբոլիստը մերժել է արաբական ակումբներին ու սպասում է Իսպանիայի չեմպիոնի առաջարկին: Պորտուգալացու գործակալ Ժորժե Մենդեշն արդեն կապ է հաստատել կատալոնական գրանդի հետ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» կարող է վարձակալել Սիլվային՝ պայմանագրում նշելով տրանսֆերային իրավունքը գնելու պարտադիր կետ:
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի ազգային հավաքականի խաղացողն Անգլիայի չեմպիոնի գույները պաշտպանում է 2017 թվականից և 306 խաղում խփել է 55 գոլ, կատարել 59 գոլային փոխանցում: