Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» պորտուգալացի կիսապաշտպան Բերնարդու Սիլվան կարող է հաջորդ ամառ տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա», հայտնում է Marca-ն:
Անգլիայի չեմպիոնը բարելավված ֆինանսական կետերով պայմանագիր է առաջարկել նրան: Եթե պորտուգալացին համաձայնվի, ապա կատալոնական ակումբ տեղափոխությունը կդառնա գրեթե անհնար: Սիլվայի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2025 թվականը:
«Բարսելոնայում» տեղյակ են 28-ամյա ֆուտբոլիստի՝ կատալոնական ակումբին միանալու ցանկության մասին և հաջորդ ամառ նրա տրանսֆերի դիմաց կառաջարկեն 80 միլիոն եվրո:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում պորտուգալացին մասնակցել է 14 խաղի, խփել 2 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում: