Իտալական «Մոնցայի» սեփականատեր, «Միլանի» նախկին ղեկավար Սիլվիո Բեռլուսկոնին, որը լեյկոզի ախտորոշմամբ հիվանդանոցում է, խոսել է այդ իրավիճակից դուրս գալու վճռականության մասին:
«Դժվար է, բայց ես կարող եմ դուրս գալ այս բարդ իրավիճակից: Իմ կյանքում արդեն եղել են բարդ իրավիճակներ, որոնցից ես դուրս եմ եկել»,- Իտալիայի նախկին վարչապետի խոսքը մեջբերում է ITASportPress-ը։
Հիշեցնենք, որ 86-ամյա Բեռլուսկոնին «Միլանի» սեփականատերն էր 1986-2017 թվականներին, զբաղեցրել էր նաև ակումբի նախագահի պաշտոնը: Իտալացին «Մոնցայի» սեփականատերն է 2018 թվականի սեպտեմբերից: