Բեռլինի դատարանը Գերմանիան ներկայացնող ռուս թենիսիստ, օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Զվերևի գործով դատական գործընթաց է սկսել, հայտնում է championat-ը:
27-ամյա մարզիկը մեղադրվում է նախկին ընկերուհի Բրենդա Պատեայի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
2020-ին ընտանեկան վեճի ժամանակ Զվերևը պատին է սեղմել Բրենդային և փորձել է խեղդել: Թենիսիստը չի ընդունում մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքը, իսկ նրա փաստաբանը դատարանին փորձում է համոզել, որ աղջիկը նման քայլի է գնացել փիարի և մեծ գումար ստանալու նպատակով:
Դրանից հետո փաստաբան Դիրլամին դատարանին խնդրել է հետաձգել նիստը և այն հետագայում անցկացնել փակ ռեժիմով, որպեսզի հնարավոր լինի պաշտպանել իր հաճախորդի անձնական կյանքն ու դստերը:
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Զվերևն այժմ մասնակցում է «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությանը: