Logo

Բերեզովսկին` Սպերցյանի վնասվածքի մասին

12:52 / 02.03.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին անդրադարձել է ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի վնասվածքին, հաղորդում է РБ Спорт-ը:

«Հսկայական կորուստ է «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի համար։ Բայց եկեք չշտապենք ախտորոշման հարցում։ Կրասնոդարում հիմա ցուրտ է, և ցանկացած վնասվածք հատկապես ցավոտ է ցրտահարության ժամանակ։ Բայց ես ուղղակի չեմ հասկանում, թե ինչպես մրցավարը, 5 մետր հեռավորության վրա լինելով միջադեպից և տեսնելով կանոնների հստակ խախտումը, նույնիսկ տուգանային չնշանակեց»,- ասել է լեգենդար Բերեզովսկին:

Սպերցյանը Սամարայի «Կռիլյա Սովետովի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի խաղի (1-1) 69-րդ րոպեին ձախ սրունքի վնասվածք է ստացել և խնդրել, որ փոխարինեն իրեն:

Խաղային դրվագում հայ կիսապաշտպանը ցավալի հարված է ստացել ձախ ոտքին:

Տեսանյութը՝ այստեղ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ