Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի` իտալական «Ինտեր» հնարավոր տեղափոխությանը, հաղորդում է РБ Спорт-ը:
«Ես գիտեմ, որ եվրոպական շատ թոփ ակումբներ հետաքրքրված են Էդուարդով: Ինձ թվում է, որ Սպերցյանը կարող է խաղալ Մխիթարյանի հետ «Ինտերում»՝ չնայած այն հանգամանքին, որ նրանք նույն դիրքում են հանդես գալիս: Միգուցե Էդուարդը կարող է փոխարինել Հենրիխին միլանյան ակումբում, բայց ցանկանում եմ՝ Մխիթարյանը խաղա երկար ժամանակ»,- ասել է Բերեզովսկին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ միլանյան գրանդի կիսապաշտպան և Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ներաձուրիին» խորհուրդ է տվել ձեռք բերել 24-ամյա Սպերցյանին: Նշվում էր, որ «Ինտերն» արդեն տևական ժամանակ հետևում է Սպերցյանի խաղին և նրա տեղափոխության վերաբերյալ պատրաստվում է ամռանն առաջարկ կատարել «Կրասնոդարին»։ «Ինտերից» էլ քիչ առաջ արձագանքել են այս տեղեկությանը: