Logo

Բերեզովսկի. «Նման պարտությունը «Կրասնոդարի» համար հոգեբանական հարված կարող է լինել»

15:24 / 14.04.2025• Ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոսել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Կրասնոդարի»` «Զենիթից» 1-4 հաշվով կրած պարտության մասին.

«Դատելով «Կրասնոդարի» դեմ խաղում «Զենիթի» եռանդն ու ներդրած ոգին` նրանք են չեմպիոնի հիմնական հավակնորդը։ Չնայած Մուրադ Մուսաևի գլխավորած թիմին պետք չէ շարքից հանել, քանի որ «Կրասնոդարը» դեռ 2 միավորի առավելություն ունի։

Նման պարտությունը «Կրասնոդարի» համար հոգեբանական հարված կարող է լինել։ Նրանք հաշվի մեջ առաջ էին, սակայն պարտվեցին։ Դեռ 6 խաղ կա, իսկ «Կրասնոդարում» հավաքված են հոգեբանորեն կայուն ֆուտբոլիստներ։ Կարծում եմ` նրանք կարող են դիմանալ նման ապտակին»,- Բերեզովսկու խոսքը մեջբերում է «РБ Спорт»-ը։

«Կրասնոդարը» «Զենիթից» կրած պարտությունից հետո 52 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Զենիթը» 50 միավորով երկրորդն է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ