ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամիի» սեփականատեր, Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը «Մանչեսթեր Յունայթեդի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ քննարկել է վերջինիս հնարավոր տեղափոխությունն ամերիկյան ակումբ, հայտնում է ինսայդեր Պեդրու Ալմեյդան:
35-ամյա Ռոնալդուն չի չեղարկել իր տրանսֆերային իրավունքը վաճառելու խնդրանքով՝ ակումբին ուղղված հարցումը: Մանչեսթերյան թիմի հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագն էլ դեմ չէ, որ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը հեռանա:
ՄԼՍ-ի 33 տուրից հետո «Ինտեր Մայամին» 48 միավորով Արևելյան կոնֆերենցիայի 5-րդ տեղում է:
Կրիշտիանու Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 9 հանդիպում, խփել 1 գոլ ու կատարել նույնքան գոլային փոխանցում: