«Ինտեր Մայամիի» համասեփականատեր, Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դևիդ Բեքհեմը պատմել է, թե ինչ դժվարությունների է առերեսվել Լիոնել Մեսիի հետ պայմանագիր կնքելիս։
Անգլիացի նախկին ֆուտբոլիստի խոսքով, բարդ է եղել այն շրջանը, երբ ՊՍԺ-ից հեռանալուց հետո արգենտիացու ծառայություններով դարձյալ սկսել է հետաքրքրվել «Բարսելոնան»․
«Ես փոքր-ինչ անհանգստացած էի, երբ իմացա, որ «Բարսելոնան» հետաքրքրված է նրանով: Ես գտնում էի, որ Մեսին չի տվել այն հրաժեշտը, որին արժանի էր այնտեղ։
Մինչև հիմա ես փշաքաղվում եմ, երբ մտածում եմ, որ կարողացանք պայմանագիր կնքել Մեսիի հետ»,- Բեքհեմի խոսքն է մեջբերում The Times-ը։
Հիշեցնենք, որ Լիոնել Մեսին 2023 թվականի ամռանը միացավ «Ինտեր Մայամիին» ազատ գործակալի կարգավիճակում։