«Մանչեսթեր Յունայթեդի», Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը ներկա է եղել անվանի մարզիչ Սվեն-Յորան Էրիկսոնի հուղարկավորությանը։
David Beckham pays his final respects to the late Sven-Goran Eriksson ❤️ pic.twitter.com/Ee42UplwSt
— BBC Sport (@BBCSport) September 13, 2024
Ըստ BBC-ի` հուղարկավորությունը տեղի է ունեցել Շվեդիայի Թուրսբյու քաղաքում։ Էրիկսոնին վերջին հրաժեշտը տալուն գնացել է 600 մարդ։ Արարողությունը կայացել է անգլերենով և շվեդերենով։
Արարողությանը ներկա են եղել նաև Անգլիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը, Շվեդիայի թագավորական ընտանիքի անդամներ։
Հիշեցնենք, որ Սվեն-Յորան Էրիկսոնը 76 տարեկանում կյանքից հեռացել է օգոստոսի 26-ին։ Շվեդ մարզիչը այս տարվա հունվարին հայտարարել էր, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղով է տառապում։ Նա խոստովանել էր, որ առավելագույնն ապրելու է մեկ տարի։
Սվեն-Յորան Էրիկսոնը կարիերայի ընթացքում աշխատել է իտալական «Ռոմայում», «Լացիոյում», «Ֆիորենտինայում», «Սամդպորիայում», անգլիական «Մանչեսթեր Սիթիում», «Լեսթերում», Անգլիայի, Կոտ դ'Իվուարի, Ֆիլիպինների հավաքականներում։