Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Դևիդ Բեքհեմն արձագանքել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հեռանալուն:
«Ես «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագու եմ, բայց սիրում եմ Յուրգենին: Ինձ դուր է գալիս նրա բնավորությունը, նրա անհատականությունը: «Յունայթեդի» ընկերներս կսպանեն ինձ, բայց ես տխուր եմ, որ Կլոպը հեռանում է: Այն, ինչ նա արել է ակումբի և սպորտի համար, աներևակայելի է: Ափսոս, որ միջոցներ չունենք նրան «Ինտեր Մայամի» հրավիրելու համար»,- 49-ամյա անգլիացու խոսքը մեջբերում է Smartless-ը:
Հիշեցնենք, որ Կլոպը «Լիվերպուլը» գլխավորել էր 2015-ի հոկտեմբերի 8-ին: Նրա օրոք մերսիսայդյան գրանդը 2019-ին դարձել էր Չեմպիոնների լիգայի գավաթակիր, հաղթել էր աշխարհի ակումբային առաջնությունը, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը, 2020-ին նվաճել էր Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, 2022-ին՝ Անգլիայի գավաթը, լիգայի գավաթը և Անգլիայի սուպերգավաթը: Ընթացիկ մրցաշրջանում «Լվերպուլը» ևս մեկ անգամ դարձել էր լիգայի գավաթակիր:

-1.jpg)
