Logo

Բեքհեմ. «Մեսին հանգստանալու համար չի տեղափոխվել «Ինտեր Մայամի»»

15:15 / 21.07.2023Ֆուտբոլ
null

«Ինտեր Մայամիի» համասեփականատեր, անգլիացի լեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը խոսել է ամերիկյան ակումբի նորեկ, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի մասին:

«Մեսին դեռ ցանկանում է հաղթել: Մեսին հաղթանակների համար է տեղափոխվել «Ինտեր Մայամի»ւ: Լեոն հանգստանալու նպատակով չէ այստեղ: Նա եկել է ոգեշնչելու այս երկրի երիտասարդ ֆուտբոլիստներին»,- Բեքհեմի խոսքը մեջբերում է CNN-ը։

Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրն ազատ գործակալի կարգավիճակում է տեղափոխվել MLS-ը ներկայացնող ակումբ: ԱԱ-2022-ի չեմպիոնը 2021 թվականի օգոստոսից մինչև 2022/2023 մրցաշրջանի ավարտը խաղացել էր Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ում, իսկ 2005-2021 թվականներին պաշտպանել էր կատալոնական «Բարսելոնայի» գույները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ