Logo

Բեքհեմ. «Մեսիին «Ինտեր Մայամի» եմ բերել ամբողջ ԱՄՆ-ի համար»

19:15 / 20.05.2024Ֆուտբոլ
null

«Ինտեր Մայամիի» սեփականատեր Դևիդ Բեքհեմը խոսել է արգենտինացի լեգենդար հարձակվող Լիոնել Մեսիի՝ ամերիկյան ակումբ տեղափոխվելու կարևորության մասին:

«Այսքան խոչընդոտների միջով անցնել և այնուհետև Մեսիին տեսնել MLS-ում-ում, ուղղակի անհավանական է: Ես միշտ ասել եմ, որ Լեոյին բերել եմ ոչ միայն «Ինտեր Մայամիի», այլև ամբողջԱՄՆ-ի, MLS-ի, ընդհանրապես սպորտի համար։

Ես ուզում էի ոգեշնչել նոր սերնդին, որոնք այժմ կարող են այցելել ԱՄՆ-ի և Կանադայի ցանկացած մարզադաշտ և դիտել Մեսիի խաղը»,- լեգենդար անգլիացու խոսքը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոնը 2023 թվականի հուլիսից է խաղում ամերիկյան թիմում: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 13 հանդիպման, դարձել 12 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ