Logo

Բեպե Մարոտա. «Ինձագիի պայմանագրի երկարաձգումն առաջնահերթություն է»

18:00 / 25.03.2025Ֆուտբոլ
null

«Ինտերի» նախագահ Բեպե Մարոտան Radio Anch’Io Lo Sport-ի հետ զրույցում կիսվել է թիմի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի հետ նոր պայմանագիր ստորագրելու մասին մտքերով, հայտնում է Football Italia-ն:

«Մենք շատ գոհ ենք Ինձագիից: Նրա պայմանագրի երկարաձգումը ժամանակի հարց է: Այս տարիների ընթացքում նա հիանալի աշխատանք է կատարել և փայլուն օրինակ է ամբողջ ակումբի համար: Սիմոնեին առավելություն է տալիս նաև նախկինում մեծագույն ֆուտբոլիստ լինելու հանգամանքը:

Ոգևորված ենք, որ նա մեզ հետ է: Մրցաշրջանի վերջում կկատարենք բոլոր ճշգրտումները և նոր պայմանագիր կստորագրենք», - ասել է Մարոտան:

Ինձագին «Ինտերը» գլխավորում է 2021 թվականի հունիսից: «Ներաձուրիի» ղեկին 48-ամյա մասնագետը նվաճել է 5 տիտղոս:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ