Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի պաշտպան Բենժամեն Պավարը 5 տարվա պայմանագիր է կնքել Միլանի «Ինտերի» հետ, հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը:
Գերմանիայի չեմպիոնը 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց կստանա 30+2 միլիոն եվրո:
Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում Պավարը մասնակցել է 30 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոնը «Բավարիայում» էր խաղում 2019 թվականից և թիմի կազմում նվաճել է 10 տիտղոս: