«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Բենժամեն Մենդին, որը մեղադրվում է բռնաբարության 7 դեպքի համար, Լիվերպուլի բանտից տեղափոխվել է Մանչեսթերի բանտ՝ հաղորդում է The Sun-ը:
Ֆրանսիացին պահվում էր Լիվերպուլի HMP Altcourse բանտում, որտեղ կալանավորված են B կարգի բանտարկյալները(Մեծ Բրիտանիայում բանտարկյալները սովորաբար պահվում են B կարգի պայմաններում, բացառությամբ նրանց, որոնք քրեական պատասխանատվություն են կրում շատ ծանր հանցագործությունների համար-խմբ.):
Դեկտեմբերի 23-ից Մենդին Մանչեսթերի Strangeways բանտում է, որտեղ կալանքի տակ են A կարգի բանտարկյալները(այս կարգը նախատեսված է առանձնապես ծանր հանցագործությունների, այդ թվում՝ բռնաբարության համար-խմբ.):
Մենդին նոր բանտ է տեղափոխվել բռնաբարության 7-րդ մեղադրանքի առաջադրման հենց հաջորդ օրը: Պատճառն այն է, որ դրանից հետո ֆուտբոլիստի անվտանգության վերաբերյալ մտավախություններն ավելացել են:
Մենդին բանտարկված է 2021 թվականի օգոստոսից: Նրա դատավարությունը նշանակված էր այս տարվա հունվարին, սակայն հետաձգվել է: