Ֆրանսիացի պաշտպան Բենժամեն Մենդին պայմանագիր է կնքել ֆրանսիական «Լորյանի» հետ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
28-ամյա ֆուտբոլիստը «Լորյանին» միացել է ազատ գործակալի կարգավիճակում: Կողմերը կնքել են պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:
Հիշեցնենք, որ Մենդիի նախորդ ակումբն Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» էր: Նա խաղադաշտ դուրս չի եկել 2021 թվականի օգոստոսից:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը մի քանի դրվագով մեղադրվում էր սեռական բռնություններ գործադրելու մեջ և «Մանչեսթեր Սիթին» հեռացրել էր նրան:
Մենդին ազատազրկվել էր և գրավով ազատ էր արձակվել 2022 թվականի հունվարին, որից հետո կես տարի գտնվել էր տնային կալանքում: 2023 թվականի հուլիսին նրա վրայից հանվել էին բոլոր մեղադրանքները: