Մադրիդի «Ռեալի» ավագ Կարիմ Բենզեման խնդիրներ ունի Ֆրանսիայի հավաքականի մարզչական շտաբի հետ, հայտնում է L’Équipe-ը:
ԱԱ-2022-ի ավարտից հետո կողմերը պետք է հանդիպեն իրավիճակը քննարկելու համար:
«Ոսկե գնդակի» դափնեկիրը վնասվածք ստանալուց հետո ցանկացել է մնալ Ֆրանսիայի հավաքականի ճամբարում ու սկսել վերականգնողական գործընթացը, սակայն Դիդշե Դեշամն ու մարզչական շտաբի մյուս անդամները պնդել են, որ 34-ամյա ռմբարկուն վերադառնա Մադրիդ: Ֆուտբոլիստին դուր չի եկել այդ դիրքորոշումը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բենզեման մերժել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խնդրանքն ու ներկա չի լինի Կատարում ավարտին մոտեցող աշխարհի առաջնության եզրափակիչին:
Հիշեցնենք, որ մադրիդյան գրանդի առաջատարն ազդրի վնասվածք էր ստացել Մունդիալի մեկնարկից ժամեր առաջ:
Արգենտինա - Ֆրանսիա եզրափակիչը կկայանա դեկտեմբերի 18-ին «Լուսաիլ» ստադիոնում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 19:00-ին:


