Logo

Բենզեմայի հեթ-տրիկն ու «Ալ Իթիհադի» գերխոշոր հաշվով հաղթանակը

23:57 / 15.09.2024Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի երրորդ տուրում «Ալ Իթիհադը» սեփական մարզադաշտում 7-1 հաշվով հաղթեց «Ալ Վեհդային»։

Տանտերերից հեթ-տրիկ գրանցեց Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող, «Ոսկե գնդակի» 2022 թ. դափնեկիր Կարիմ Բենզեման։

Լորան Բլանի գլխավորած թիմից ասիստների պոկեր է գրանցել Ֆրանսիայի ազգային հավաքականի նորեկ Մուսա Դիաբին և չորս անգամ օգնել է աչքի ընկնել խաղընկերներին։

«Ալ Իթիհադը» հաղթել է մեկնարկային բոլոր երեք խաղերում և 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Ալ Վեհդան» 4 միավոր 11-րդն է։

Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, երրորդ տուր

«Ալ Իթիհադ» - «Ալ Վեհդա»` 7-1 (տեսանյութ)

Կարիմ Բենզեմա, 2, 47, 89, Հուսեմ Աուար, 13, Ֆաբինյո, 45+4, Ֆավազ Ալ Շաքուր, 55, Սալեհ Ալ Շեհրի, 87 - Յուսեֆ Ամին, 31

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ