Logo

Բենզեմայի գոլը նպաստեց «Ալ Իթիհադի» հաղթանակին

23:35 / 16.01.2025Ֆուտբոլ
null

Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 15-րդ տուրում չեմպիոնության համար պայքարող «Ալ Իթիհադը» տանը 4-1 հաշվով հաղթեց «Ալ Ռաեդին»: Տանտերերի գոլերից մեկը խփեց ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման: 

Ֆրանսիացի Լորան Բլանի գլխավորած թիմը 40 միավորով հավասարվեց առաջատար և գործող չեմպիոն «Ալ Հիլյալին», որը քիչ առաջ 9-0 հաշվով հաղթել է «Ալ Ֆաթեհին»: «Ալ Ռաեդը» 14 միավորով 13-րդն է:

Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 15-րդ տուր

«Ալ Իթիհադ» - «Ալ Ռաեդ»` 4-1 (տեսանյութ)

Կարիմ Բենզեմա, 21, Սթեվեն Բերգվեյն, 45+7, Աբդուլռահման Ալոբուդ, 71, Հուսեյն Աուար, 77 - Նաիֆ Հազազի, 58

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա