Logo

Բենզեմայի գոլը հաղթանակ պարգևեց «Ալ Իթիհադին»

23:18 / 06.02.2025Ֆուտբոլ
null

Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման հաղթական գոլ խփեց Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 19-րդ տուրի արտագնա խաղում:

«Ալ Իթիհադը» Բենզեմայի` 90+5-ին խփած գոլի շնորհիվ 2-1 հաշվով հաղթանակ կորզեց «Ալ Թավունից»: 

Ֆրանսիացի Լորան Բլանի թիմը 49 միավորով առաջատարն է, «Ալ Թավունը»` 24 միավորով 9-րդը:

Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 19-րդ տուր

«Ալ Թավուն» - «Ալ Իթիհադ»` 1-2 (տեսանյութ)

Մուսա Բարոու, 45+10 - Աբդուլռահման Ալոբուդ, 21, Կարիմ Բենզեմա, 90+5

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ