Սաուդյան Արաբիայի առաջնության 6-րդ տուրում գործող չեմպիոն «Ալ Իթիհադը» մրցակցի դաշտում 1-0 հաշվով առավելության հասավ «Ալ Ախդուդի» նկատմամբ։ Հանդիպման միակ և հաղթական գոլը 72-րդ րոպեին խփեց ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման։
«Ալ Իթիհադը» վաստակեց 15 միավոր և բարձրացավ առաջին տեղ։ 35-ամյա Բենզեման «Ալ Իթիհադի» կազմում մասնակցել է 6 հանդիպման, խփել 3 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում։
6-րդ տուրում «Ալ Ֆաթեհը», որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը, սեպտեմբերի 15-ին մրցակցի դաշտում ուժերը կչափի «Ալ Խալիջի» հետ։ «Ալ Ֆաթեհը» 5 խաղից հետո 8 միավորով 7-րդ տեղում է։ Սելարայանը նոր ակումբի կազմում մասնակցել է առաջնության մեկնարկային 5 խաղերին և նախորդ տուրում խփել առաջին գոլը։