Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 16-րդ տուրում «Ալ Իթիհադը» սեփական դաշտում հաղթեց «Ալ Շաբաբին»։
Տանտերերի երկրորդ գոլը խփեց Մադրիդի «Ռեալի» ու Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող, «Ոսկե գնդակի» 2022թ. դափնեկիր Կարիմ Բենզեման։
37-ամյա հարձակվողը 12 գոլով ռմբարկուական պայքարում երկրորդն է ու զիջում է միայն «Արքայական ակումբում» իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուին (13)։
«Ալ Իթիհադը» միավորների քանակը հասցրեց 43-ի ու երկրորդ տեղում է։ Առաջատար «Ալ Հիլյալը» նույնպես 43 միավոր ունի։ «Ալ Շաբաբը» 26 միավորով 6-րդն է։
Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 16-րդ տուր
«Ալ Իթիհադ» - «Ալ Շաբաբ»` 2-1 (տեսանյութ)
Աբդուլռահման Ալ Աբուդ, 32, Կարիմ Բենզեմա, 45+3 - Հարուն Կամարա, 45+5