Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման խաղադաշտ չի կարող դուրս գալ մինչև հոկտեմբերի 2-ը, հաղորդում է Marca-ն:
34-ամյա ֆուտբոլիստը հույս ունի խաղադաշտ վերադառնալ «Օսասունայի» դեմ հոկտեմբերի 2-ին կայանալիք հանդիպմանը:
Հիշեցնենք, որ Բենզեման ծնկի վնասվածքի պատճառով փոխարինվել էր շոտլանդական «Սելթիկի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղի (3-0) 30-րդ րոպեին։
Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին մասնակցել է 6 խաղի, խփել 4 գոլ և կատարել 1 ասիստ:


